2015 թվականի հունիսի 1-ից 12-ը Հայաստանում էր գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) IRRS առաքելությունը (IRRS — Integrated Regulatory Review Services — կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելություն): Առաքելության նպատակն է քննարկել Հայաստանում միջուկային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքի համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին:
IRRS առաքելության կարծիքով Հայաստանում միջուկային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ընդհանուր առմամբ համապատասխանում է ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին, եւ դա արտացոլված է միջուկային անվտանգության վերաբերյալ իրավական ակտերի մշակման, ընդունման եւ ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների կիրառման մեջ:
Առաքելությունը նշեց նաեւ, որ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն կանգնած է մի շարք մարտահրավերների առջեւ կապված Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման լիցենզավորման հետ: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար կարգավորող մարմինը պետք է կատարի անվտանգության վերլուծություն, գնահատում, որը սովորաբար տեւում է ավելի քան մեկ տարի:
ԱԷՄԳ-ի առաքելությունը արձանագրեց դրական փորձի մի քանի օրինակներ, օրինակ՝ ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հանդիպումները, որին մասնակցում է նաեւ կոմիտեն՝ ներկայացնելով հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ: Նման փորձը կարող է արդյունավետ լինել այլ երկրների համար»,- նշեց առաքելության ղեկավար Հանս Վանները՝ Շվեյցարիայի միջուկային անվտագությունը կարգավորող մարմնի ղեկավարը:
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարգավորող մարմինների գործունեության միասնական դիտարկման առաքելությունը (IRRS) կնպաստի միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքի համապատասխանեցմանը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին»:
Առաքելության կազմված էր 20 փորձագետներից ԱԷՄԳ 14 անդամ պետություններից՝ Բուլղարիա, Կուբա, Չեխիայի Հանրապետություն, Եգիպտոս, Հունգարիա, Հնդկաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիտվիա, Նիդերլանդներ, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Կորեա, Շվեյցարիա, Ուկրաինա եւ ԱՄՆ, ինչպես նաեւ ԱԷՄԳ-ի 5 աշխատակիցներ:
Դիտարկման ընթացքում թիմի անդամները աշխատեցին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարության, անձնակազմի հետ, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետ, մասնակցեցին մի շարք տեսչական ստուգումներին որպես դիտորդ: Թիմի անդամները հանդիպեցին նաեւ Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաեւ «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ հետ: Տեղի ունեցավ հանդիպում առաքելության ղեկավար Հանս Վանների և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև:
Առաքելության ավարտին Գրեգ Ռժենտկովսկին՝ ԱԷՄԳ միջուկային տեղակայանների անվտանգության դիվիզիոնի տնօրենը, նշեց, որ Հայաստանը ընդունել է ԱԷՄԳ-ի մի շարք առաքելություններ, դրանով իսկ ցուցադրելով իր պարտավորվածությունը անվտանգության նկատմամբ:
Առաքելությունն առանձնացրել է մի շարք առաջարկություններ եւ խորհուրդներ, ինչպիսիք են.