2010 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը Երևան էր գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ ) տնօրենի տեղակալ պարոն Տոմիհիրո Տանիգուչին: Պարոն Տանիգուչիին ուղղեկցում էին ԱԷՄԳ-ի աշխատակիցներ պարոնայք Անտոնիո Գոդոյը և Միրոսլավ Գրեգորիչը: Այցի աշխատանքային ծրագրին համաձայն ապրիլի 1-ին պարոն Տանիգուչիի գլխավորությամբ պատվիրակությունը այցելեց ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե: Կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին կարգավորող մարմնի գործառույթները՝ կապված միջուկային անվտանգության և պահպանության կարգավորման, ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառման, վթարային պարտաստվածության հետ և այլն: ԱԷՄԳ-ի պատվիրակությունը հայտնեց իր պատրաստակամությունը ցուցաբերելու աջակցություն կարգավորման մարմնին միջուկային անվտանգության և պահպանության կարգավորման եթակառուցվածքի ուժեղացման բնագավառում: