2012 թվականի մարտի 26-ից 30-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում անցկացվեց ԱԷԿ-ների բաղադրամասերի, համակարգերի ու տարրերի ծերացման կառավարման և շահագործման ժամկետի երկարաձգման խնդիրներին նվիրված աշխատանքային հանդիպում: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջև ստորագրված համագործակցության շրջանակներում՝ կոմիտեի, Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի և ԱՄՆ Բրուկհեվենի ազգային լաբորատորիայի մասնագետների համատեղ ուժերով: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին կոմիտեի, Միջուկայինու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի Հայկական ԱԷԿ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի և «Տեխնատոմէներգո» ՓԲԸ-ի մասնագետները: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուկրաինայի միջուկային անվտանգության կարգավորման տեսչության, Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական գիտատեխնիկական կենտրոնի ներկայացուցիչները, Ռոսէներգոատոմի մասնագետները, որոնք հանդես եկան զեկույցներով՝ իրենց պետությունում առկա փորձի վերաբերյալ: