2014 թվականի սեպտեմբերի 1-ից 5-ը Երևանում անցկացվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) «Ճառագայթային հետևանքների վերլուծությունը» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ԱԷՄԳ-ի կողմից տեխնիկական համագործակցության RER/9/125 «Միջուկային անվտանգության գնահատման հնարավորությունների ուժեղացումը գնահատման, ուսուցման ու վերապատրաստման ծրագիրը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ու «Միջուկային ու ճառագայթային անվտանգություն կենտրոն» ԳՏԿ-ի հետ համատեղ:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Լիտվայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության ու Ղազախստանի կարգավորող մարմինների, տեխնիկական աջակցության կենտրոնների ու գիտահետազոտական ինստիտուտների մասնագետները:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր ներկայացնել ու քննարկել ԱԷԿ-ի ճառագայթային հետևանքների վերլուծության իրականացման զարգացումները, ներառյալ մեթոդները, հաշվարկային ծրագրերը ու միջոցները:
Աշխատանքային հանդիպումը բաղկացած էր զեկույցներից, որոնք ներկայացրեցին ԱՄՆ ու Չեխիայի Հանրապետության փորձագետները ու մասնակիցները իրենց պետություններում կիրառվող ընթացակարգերի, մեթոդակարգերի, համակարգչային ծրագրերի մասին, ինչպես նաև՝ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները, որոնք կիրառվում են ճառագայթային հետևանքների գնահատման ու վերլուծության բնագավառում:
Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է կոմիտեի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկականկենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից մշակված «ՀԱԷԿ- ի նախագծային և արտանախագծային վթարների դեպքում բնակչության ճառագայթահարման դոզաների հաշվարկի մեթոդաբանությունը»:
Աշխատանքային հանդիպման արդյունքները ամփոփվել են հաշվետվությունում, որը կներկայացվի ԱԷՄԳ-ի քննարկմանը՝տեխնիկական համագործակցության ծրագրում հետագայում ներառելու նպատակով: