ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության ARM/9/029 «Միջուկային և ճառագայթային անվտանգության ազգային կարգավորման ենթակառուցվածքի ուժեղացումը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլորի երկարաժամկետ շահագործման լիցենզավորման հետ կապված» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 21-ից 25-ը ՀՀ միջոկային անվտանգության կարգավորման կոմիտեում տեղի է ունեցել ԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման անվտանգությունը հիմնավորող ծրագրերի և հաշվետվությունների քննարկմանը նվիրված ազգային սեմինար: Սեմինարի ընթացքում միջուկային և ճառագայթային անվտանգության պետական գիտատեխնիկական կենտրոնից (SSTC NRS) Ալեքսի Շուգայլոն ներկայացրեց Ուկրաինայի փորձը տվյալ խնդրի վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին Հայկական ԱԷԿ-ի, ՀՀ միջոկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգություն» ԳՏԿ-ի մասնագետները, որոնք ներգրավված են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացում: