2013 թվականի ապրիլի 16-ից 19-ը ԱՄՆ էներգիայի դեպարտամենտի INSEP (International Nuclear Safeguards and Engagement Program – Միջուկային նյութերի պահպանության և երաշխիքների կիրառման միջազգային ծրագիր) ծրագրի շրջանակներում Կոմիտեում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ նվիրված չքայքայող մեթոդների (Non-Destructive Assay) գործնական կիրառմանը՝ ԱԷՄԳ-ի միջուկային զենքի չտարածման հետ կապված երաշխիքների պահպանման նպատակով:
Վերապատրաստմանդասընթացները նախատեսված էին կոմիտեի, «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ԳՏԿ-ի և ՀայկականԱԷԿ-ի մասնագետների համար, որոնք մասնակցում են միջուկային ու ճառագայթային նյութերի չափումներին: Զեկույցները ներկայացրեցին ԱՄՆ-ի Օք Ռիջ ազգային լաբորատորիայի և ԱԷՄԳ-ի փորձագետները: Ըստ աշխատանքային ծրագրի վերապատրաստման դասընթացների ժամանակ ներկայացվեցին միջուկային նյութերի չքայքայվող մեթոդներով նույնականացման համար օգտագործվող սարքերը, ինչպես նաև անցկացվեցին գործնական վարժություններ կոմիտեում և ՀայկականԱԷԿ-ում: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: INSEP թիմի և կոմիտեի ղեկավարության միջև տեղի ունեցած ամփոփիչ հանդիպման ժամանակ Կոմիտեի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց INSEP թիմին համագործակցության և ցուցաբերած աջակցության համար: Բացի այդ, քննարվեցին արդեն իրականացված միջոցառումները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղիները: