ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

հԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Աղբյուրների գրանցում և լիցենզավորում

  • 01. Ի՞նչ է իրենից ներկայացնում ճառագայթման աղբյուրների գրանցումը և ինչպես է այն իրականացվում:

    Ճառագայթման աղբյուրների գրանցումը դա մի գործընթաց է, որն իրականացվում է աղբյուրների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը պետությանը տրամադրելու համար՝ քանի որ պետությունն է իրականացնում դրանց անվտանգության վերահսկողությունը։ Աղբյուրների գրանցումն իրականացվում է ՀՀ կառավարության  765-Ն առ 16․08․2001թ․ որոշման համաձայն

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=87164

  • 02. Ի՞նչ է լիցենզիան:

    Լիցենզիան դա պետության կողմից սահմանված որոշակի գործունեության տեսակով/ներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:

  • 03. Ի՞նչ է ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան:

    ՀՀ-ում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող՝ լիցենզավորմանը ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքի առ 30․05․2001թ․ հոդված 43-ում բերված աղյուսակի 13-րդ կետում։

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145084

    Ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզիան դա օրենքում նշված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող և/կամ հավաստող պաշտոնական թույլտվություն է կամ պաշտոնական փաստաթուղթ է:

  • 04. Ինչպե՞ս է իրականացվում ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության լիցենզավորումը:

    «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ներկայացված՝ ճառագայթման աղբյուրների հետ իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու լիցենզավորումն իրականացվում է այդ տեսակի գուրծունեության լիցենզավորման կարգի համաձայն։ Լիցենզավորման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներիօգտագործման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու» մասին 9․12․2004թ․ ՀՀ կառավարության 1751-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107209

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու» մասին 9․12․2004թ․ N 1791-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132768

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու մասին» մասին 9․12․2004թ․ N 1792-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107246

    • «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրության լիցենզավորման կարգը եվ լիցենզիայի ձեվը հաստատելու մասին» 1․12․2005թ․ N 2140-Ն որոշում

    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107289

    Այլ կարգեր՝ ըստ գործունեության տեսակի

Տուր քո հարցերը

Հարցեր ունե՞ս, մի հապաղիր հարցրու մեզ, մենք այստեղ ենք քեզ օգնելու համար: