2012 թվականի սեպտեմբերի 4-ից 7-ը Երևանում տեղի ունեցավ ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմնինների ֆորումի շրջանակներում գործող Անվտանգության հավանականային վերլուծության աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Աշխատանքային խմբում ներառված են Ֆինլանդիայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Հայաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիրները:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ու «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ-ի հետ համատեղ:
Հանդիպման նպատակն էր`քննարկել աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում իրականացվող խնդիրների արդյունքները, ընթացքը, ԱԷԿ-ների անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի հետ կապված որոշումների ընդունման մեթոդները:
Աշխատանքային խմբի անդամների ներկայացրեցին զեկույցներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների կողմից անվտանգության հավանականային վերլուծության մեթոդների կիրառումը,
ԱԷԿ-ների անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի հետ կապված մոտեցումների կիրառման փորձը,
Անվտանգության հավանականային վերլուծության և ԱԷԿ-ների անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի հետ կապված մոտեցումների ազգային օրենսդրության առանձնահատկությունները: Հանդիպման արդյունքները և աշխատանքային խմբի հետագա քայլերը ամփոփվել են արձանագրությունում: