2016 թվականի սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային ֆիզիկական անվտանգության դեպարտամենտի հետ համատեղ անցկացրել է ազգային աշխատանքային հանդիպոիմ «Սպառնալիքի գնահատումը և նախագծային սպառնալիքը» թեմայով:
Ազգային դասընթացները անցկացվել են Միջուկային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ էներգետիկային և բնական պաշարների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության, Հայկական ԱԷԿ-ի, «Միջուկային և ճառագայթային անվտանգություն» ԳՏԿ-ի մասնագետները:
ԱԷՄԳ-ի փորձագետները ներկայացրեցին ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշները սահմանված ներքին սպառնալիքի նկատմամբ, իսկ ԱՄՆ և Գերմանիայի փորձագետները ներկայացրեցին իրենց պետությունների փորձը ու անցկացրին թեմատիկ վարժություններ: Աշխատանքային հանդիպման վերջում բոլոր մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։