ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՌԱԴԻԱՑԻՈՆ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
📢 Ազդարարման հիմնական միջոցը՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջոցով տեղեկատվության և ազդանշանների փոխանցումն է։
☢️ Ռադիացիոն վտանգի ազդանշան ստանալու դեպքում՝
Դրսում լինելով՝
🔹 Ծածկեք շնչառական օրգանները թաշկինակով կամ շարֆով
🔹 Արագ վերադարձեք տուն
Տանը՝
🔹 Հանեք վերնահագուստն ու կոշիկները՝ դնելով պլաստիկ տոպրակի մեջ
🔹 Լողացեք
🔹 Փակեք դռներն ու պատուհանները
🔹 Միացրեք ռադիոն կամ հեռուստացույցը՝ լսելու պաշտոնական ցուցումները
🔹 Փակել օդափոխման անցքերն ու ճեղքերը
🔹 Պահեստավորել ջուր փակ տարաներում
🔹 Սննդամթերքը փաթաթել պոլիէթիլենով
🔹 Օգտագործել շնչակապ, բամբակյա-մառլյա վիրակապ կամ թաց կտոր
💊 Յոդային կանխարգելում (ըստ լրատվամիջոցների ցուցումների)
▪️ Մեծահասակներ՝ օրական 1 հաբ (0.125 գ) կալիումի յոդիդ (մինչև 10 օր)
▪️ Երեխաներ մինչև 2 տարեկան՝ ¼ հաբ (0.04 գ) կալիումի յոդիդ (մինչև 10 օր)
▪️ Եթե հաբ չկա՝
🔹 Մեծահասակներ՝ 3-5 կաթիլ 5% յոդ՝ 1 բաժակ ջրի մեջ
🔹 Երեխաներ մինչև 2 տարեկան․՝ 1-2 կաթիլ 5% յոդ՝ 1 բաժակ ջրի մեջ
🚚 Տարհանման անհրաժեշտության դեպքում՝
🔸 Լսեք Արտակարգ Իրավիճակների մարմնի հաղորդումները
🔸 Պարզեք մեկնարկի ժամը և հավաքման կետը
🔸 Անջատեք էլեկտրականությունն ու գազամատակարարումը
🔸 Վերցրեք փաստաթղթեր, գումար, անհրաժեշտ իրեր
🔸 Հագեք պաշտպանիչ հագուստ
🔸 Տեղեկացրեք հարևաններին
🔸 Անցեք սանիտարական մշակում՝ անվտանգ գոտի հասնելուց հետո
🏠 ԲԱՐՁՐ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖՈՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎԵԼԻՍ
✅ Պահպանեք վարքի կանոնները, պաշտպանեք շնչառական օրգանները
✅ Սահմանափակեք բաց տարածքում գտնվելը
✅ Օգտագործեք անհատական պաշտպանության միջոցներ
✅ Բաց տարածքում՝ մի նստեք, մի ծխեք, մի լողացեք բաց ջրերում
✅ Մի հավաքեք անտառային բարիքներ՝ հատապտուղ, սունկ և այլն
💧 Խոնավեցրեք տան շուրջը՝ փոշուց պաշտպանվելու համար
🧼 Խստորեն հետևեք անձնական հիգիենայի կանոններին
🧽 Ամեն օր խոնավ մաքրում իրականացրեք
🍽 Սնունդ ընդունեք միայն փակ տարածքում
💧 Ջուր՝ միայն ստուգված աղբյուրներից
🛒 Սննդամթերք՝ առևտրային ցանցից
🥛 Գյուղմթերք՝ միայն առողջապահական մարմինների թույլտվությամբ
📌 ՀԻՇԵ՛Ք
Ռադիացիոն վտանգի դեպքում ճիշտ և արագ արձագանքումը փրկում է կյանքեր։
Հետևեք միայն արտակարգ իրավիճակների և առողջապահական մարմինների ցուցումներին։