Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության (ՏՀ)՝ ME-RER2019-EVT2500794 ծրագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլի 8-ից 10-ը Երևանում անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով «Ցածր ցիկլային հոգնածության վերլուծություն, մնացորդային կյանքի տևողության գնահատում և ծերացման ժամանակային սահմանափակումների վերլուծություն» (Regional Workshop on Low Cycle Fatigue Analysis, Residual Lifetime Assessment and Time Limited Ageing Analysis (TLAAs))» խորագրով։


Աշխատաժողովին մասնակցում էին ME-RER9161 ծրագրում ներգրավված ԱԷՄԳ-ի անդամ պետությունները՝ Հայաստանը, Խորվաթիան և Ուկրաինան, ինչպես նաև ԱԷՄԳ-ի միջազգային փորձագետներ Նիդերլանդների Թագավորությունից և Չեխիայի Հանրապետությունից։


3-օրյա աշխատաժողովի նպատակն էր համախմբել մասնագետներին և շահագրգիռ կողմերին փորձի փոխանակման և տարբեր երկրների մոտեցումների քննարկման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՋՋԷՌ (VVER) տեխնոլոգիային։




Գործնական քննարկումներ տեղի ունեցան հետևյալ թեմաների շուրջ․


Միջոցառումը ներառում էր ԱԷԿ-ների հիմնական մեխանիկական տարրերի (որոնք ենթակա են ցածր ցիկլային հոգնածության) ծերացման կառավարման և ժամանակային սահմանափակումների վերլուծության (TLAA) վերաբերյալ ԱԷՄԳ-ի ընթացիկ պահանջների ու ուղեցույցների, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում և Չեխիայի Հանրապետությունում կիրառվող ազգային մոտեցումների ներկայացումը։

