Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներն ապահովելու նպատակով` ՀՀ կառավարության 1993թ. նոյեմբերի 16-ի № 573 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (ՀՀ Պետատոմհսկողություն):