Ճառագայթային անվտանգություն և պաշտպանություն
Ճառագայթային անվտանգության և պաշտպանության կարգավորման նպատակով կոմիտեն`
✓ Մշակում է ճառագայթային պաշտպանության և անվտանգության վերաբերյալ նորմեր, կանոններ և կարգավորող փաստաթղթեր
✓ Իրականացնում է գիտության, բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության լիցենզավորում
✓ Անցկացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեության տեսչական ստուգումներ՝ վերահսկելու ճառագայթային պաշտպանության և ճառագայթային անվտանգության վերաբերյալ ազգային օրենսդրության և/կամ տրված լիցենզիաների պայմանների և պահանջների կատարումը, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ
✓ Իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն
✓ Համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ճառագայթային պաշտպանության և ճառագայթային անվտանգության հարցերով:

