Փետրվարի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության միջուկային անմվտանգության կարգավորման Կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) տեղի ունեցավ խորհրդակցություն ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային անվտանգության գրասենյակի փորձագետների և Կոմիտեի փորձագետների միջև։
Չորսօրյա խորհրդակցական հանդիպման ընթացքում ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային անվտանգության գրասենյակը և Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (ՄԱԿԿ) արդյունավետ քննարկումներ են անցկացրել Երևանում՝ ամրապնդելու Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման շրջանակը:


Օրակարգի հիմնական թեմաներն էին՝
🔹Համակարգչային անվտանգությունը միջուկային անվտանգության համատեքստում, որի նպատակն էր հաղորդակից դարձնել ՄԱԿԿ համակարգող թիմին, համակարգչային անվտանգության մասնագետներին և ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության փորձագետներին միջազգային ուղեցույցներին և լավագույն փորձին:
🔹 Ներքին սպառնալիքների մեղմացում՝ դիտարկել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել ներքին սպառնալիքների վերաբերյալ նկատառումներն օրենսդրության և կարգավորող ուղեցույցների մեջ ներդնելու մոտեցումները՝ ՄԱԿԿ-ի համակարգող թիմի և ազգային անվտանգության աշխատակիցների հետ համատեղ քննարկման արդյունքում:
🔹Հետագա պլանավորում, որը կհամակարգի 2026 թվականի հաջորդ քայլերը, ներառյալ նախագծային սպառնալիքներին ու միջուկային տեղակայանքներին, ֆիզիկական պաշտպանությանն ու վթարային հակազդմանն ուղղված բարեփոխումները։


Այս համագործակցությունը կարևորում է Հայաստանի հանձնառությունը միջազգային լավագույն փորձին և միջուկային անվտանգության շարունակական բարելավմանը: