Իրանում ընթացող գործընթացներով պայմանավորված՝ (ճառագայթային իրավիճակի հսկողության նպատակով) ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետները կոմիտեի նախագահի 20.06.2025 № 174 հրամանով գործուղվել են Սյունիքի մարզ՝ տեղում ռադիացիոն չափումներ իրականացնելու և վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի մեկ կայանի /EWRMS/ տեղադրման նպատակով։
Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կտեղադրվեն Կոմիտեի կայքում: