ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
✓ Անվտանգության նորմերի ու կանոնների, ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող oրենսդրական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը
✓ Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեության, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը
✓ Լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների չկատարման դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին համապատասխան
✓ Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի աշխատանքների, oբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատումը, փորձաքննության կազմակերպումն ու անցկացումը
✓ Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ամրապնդման նպատակով հետազոտությունների կազմակերպումը և անցկացումը
✓ Լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության oրենքների ու այլ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
✓ Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը
✓ Հնարավոր վթարային իրավիճակներին լիցենզավորված անձանց պատրաստվածության վերահսկումը
✓ Վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում իրավիճակի գնահատում և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը
✓ Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ` իր իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացում
✓ Միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում
✓ Միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման իրականացումը
✓ Միջազգային և oտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ անվտանգության կարգավորման հարցերով համագործակցությունը
✓ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերի համակարգում
✓ Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին միջազգային oպերատիվ ազդարարումը` «Միջուկային վթարի մասին oպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան
✓ Շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և վերահսկողության իրականացումը
✓ Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը և
✓ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառւյթներ: