ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Լիցենզավորում

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան` հետևյալ գործունեությունները ենթակա են կարգավորող մարմնի լիցենզավորման.

Միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրությունը, կառուցումը, շահագործման հանձնումը, շահագործումը, շահագործումից հանումը։

Տեսնել լիցենզավորման կարգերը՝

Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման, նախագծման, կառուցման շահագործման հանձնելու, շահագործման, շահագործումից հանելու ընթացքում միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը

Միջուկային նյութերի արտադրությունը, օգտագործումը, փոխադրումը, պահեստավորումը, վերամշակումը

Տեսնել լիցենզավորման կարգերը՝

Միջուկային նյութերի ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանումը

Ռադիոակտիվ նյութերի, կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ տարվող աշխատանքները՝ արտադրությունը, օգտագործումը, վերանորոգումը և կարգաբերումը, փոխադրումը, պահեստավորումը

Տեսնել լիցենզավորման կարգերը՝

Ռադիոակտիվ թափոնների հետ տարվող աշխատանքները՝ փոխադրումը, վերամշակումը, պահեստավորումը, թաղումը

Տեսնել լիցենզավորման կարգերը՝

Ռադիոակտիվ թափոնների ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանումը

Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացումը

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծումը, արտադրությունը

Տեսնել լիցենզավորման կարգերը՝

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծեր և այլ փաստաթղթեր փորձաքննությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեությունը

Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանումը