Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), հիմք ընդունելով Իրանի կարգավորող մարմնի (INRA) կողմից ներկայացված տեղեկատվությունը, հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն Իրանի միջուկային տեղակայանքների շուրջ ճառագայթային մոնիթորինգի վերավերյալ։ Համաձայն որոնց՝
Նաթանզի միջուկային տեղակայանքի վրա ս․թ․ մարտի 1-ին տեղի ունեցած օդային և հրթիռային հարձակումներից հետո տարածքից դուրս ճառագայթման մակարդակների բարձրացում չի արձանագրվել։
2026 թվականի մարտի 7-ին Իրանի Էսֆահան նահանգում գտնվող գամմա ճառագայթման ստերիլիզացման կայանի վրա օդային և հրթիռային հարձակումներից հետո շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքները ցույց չեն տվել գամմա ճառագայթման դոզայի աճ կամ որևէ այլ աղտոտում:
2026 թվականի մարտի 17-ին Իրանի միջուկային կարգավորման մարմնին Բուշերի ատոմակայանից տեղեկացվել է, որ Իրանի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին (IRST) արկ է ընկել էլեկտրակայանի տարածքում: Այս պահի դրությամբ օբյեկտին վնաս հասցնելու կամ անձանց վնասվածքների մասին հաղորդագրություններ չկան: