Իրանի Իսլամական Հանրապետության կարգավորող մարմնի (INRA) կողմից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Միջադեպերի և արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական համակարգի (USIE) միջոցով ներկայացվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 2026 թվականի մարտի 21-ին Իրանի ժամանակով մոտավորապես ժամը 9:30-ին (IRST) Նաթանզի միջուկային օբյեկտը կրկին ենթարկվել է օդային և հրթիռային հարձակումների։ ԻԻՀ կարգավորող մարմնի (INRA) կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ներկա պահին ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել։