ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) համագործակցում է Եվրոպական Հանձնաժողովի  հետ Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության ծրագրի շրջանակներում (Instrument for Nuclear Safety Co-operation – INSC, նախկինում՝ TACIS) 1996 թվականից: Այն նպատակաուղղված է Հայաստանում միջուկային անվտանգության կարգավորման ռեժիմի բարելավմանը:

Եվրոպական հանձնաժողովի աջակցության ծրագրերը իրականացվում էին հետևյալ երկու հիմնական ուղղություններով.

  • • Ուղղակի աջակցություն կարգավորող մարմնին՝ նպատակ ունենալով փոխանցել ԵՄ կարգավորմանմեթոդաբանությունը և գործելակերպը, ներառյալ՝ միջուկային օրենսդրության և կարգավորող փաստաթղթերի ձևակերպումը, այսպես կոչված «կարգավորող աջակցության» ծրագրերի շրջանակներում,
  • • Տեխնիկական աջակցություն՝ ուղղված միջուկային անվտանգության կարգավորող մարմնին և դրան տեխնիկական աջակցություն ցուցաբերող կազմակերպության փորձագետների կարողությունների զարգացմանը Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման և արդիականացման մի շարք միջոցառումների քննարկման հարցում։ Այս ծրագրեը իրականացվել են ԵՄ տեխնիկական աջակցության կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ, այսպես կոչված «տեխնիկական աջակցություն» ծրագրերի շրջանակներում:

1996 թվականից սկսած ԵՀ հետ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության շրջանակներում իրականացվել են ավելի քան 15 ծրագիր։

Ծրագրերը ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ կարգավորող մարմնի վթարային  պլանավորման և պատրաստվածության կարողությունների զարգացումը, կարգավորող փաստաթղթերի իրավական բուրգի մշակումը, ԱԷԿ-ում տեսչական ստուգումների անցկացման պրակտիկայի և ընթացակարգերի բարելավումը, որակի կառավարման համակարգի մշակումը, ռադիոակտիվ աղբյուրների տեսչական ստուգումների անցկացման ընթացակարգերի բարելավումը, ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովումը, անվտանգության հավանականային վերլուծության քննարկման հարցում անձնակազմի վերապատրաստումը, շահագործումից հանելու հետ կապված կարգավորող մարմնի խնդիրները, ՀԱԷԿ-ում անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման համար ներկայացված հիմնավորող փաստաթղթերի դիտարկումը և այլն: