2018 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակը 2018-2023թթ․ համար» փաստաթուղթը։ Այն սահմանում է ԱԷՄԳ-ի հետ տեխնիկական համագործակցության 5 առաջնահերթ ուղղություններ, դրանք են․
1. Միջուկային ու ճառագայթային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության ու փոխադրման անվտանգության ազգային իրավական և կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացում
2. Հայկական ԱԷԿ-ի երկարաժամկետ շահագործման լիցենզավորում
3. Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի բարելավում՝ ջրի և սննդամթերքի աղտոտման, ինչպես նաև՝ միջուկային և ռադիոլոգիական վթարների արդյունքում առաջացած արտանետումների հսկման նպատակով
4. Բժշկական ռենտգեն և ռադիոթերապիայի ծառայությունների բարելավում
5. Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և շահագործման համար միջուկային անվտանգության, հուսալիության և ճառագայթային պաշտպանության ուժեղացում։
Լուրջ աջակցություն է տրամադրվել ԱԷՄԳ-ի կողմից առողջապահության, մասնավորապես ճառագայթային ուռուցքաբանության ու ճառագայթային թերապիայի բնագավառում, կադրերի պատրաստման և ախտորոշիչ սարքերի տրամադրման ուղղությամբ:
Զգալի աշխատանքներ են իրականացվում ՀՀ կարգավորող մարմնի՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, կարողությունների ուժեղացման ուղղությամբ, մասնավորապես կադրերի պատրաստում ու վերապատրաստում, անվտանգության գնահատման կարողությունների ուժեղացում, փորձագիտական աջակցություն կարգավորող գործառույթների արդյունավետ իրականացման հարցում և այլ ուղղություններով:
ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են հետևյալ ազգային ծրագրերը․