ANRA

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կոմիտեն իրականացնում է

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումը (միջուկային տեղակայանքների անվտանգությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգ օգտագործումը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը և միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը)՝ բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
Կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությունով, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, կոմիտեի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: