ԱԷՄԳ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ պարոն Արմեն Պապիկյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ և տեխնիկական համագործակցության վարչության պետ պարոն Հուա Լիուն 2024 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրեցին Հայաստանի 2024-2029 թվականների տեխնիկական համագործակցության պլանավորման շրջանակը (CPF)։
Ատոմային էներգիայի տեխնիկական համագործակցության պլանավորման շրջանակը անդամ պետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև տեխնիկական համագործակցության միջնաժամկետ պլանավորման շրջանակն է, որը սահմանում է առաջնահերթ ոլորտները, որտեղ կուղղվի միջուկային տեխնոլոգիաների և տեխնիկական համագործակցության ռեսուրսների փոխանցումը՝ աջակցելու ազգային զարգացման նպատակներին։
Հայաստանը ԱԷՄԳ անդամ պետություն է 1993 թվականից: Նրա 2024–2029 թվականների CPF-ը սահմանում է չորս գերակա ոլորտներ՝
1. Միջուկային կարգավորման ենթակառուցվածք
2. Միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն
3. Ախտորոշիչ և ճառագայթային թերապիայի ծառայություններ
4. Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ